Ի՞նչ է պետք շանը
Վերադառնալ բլոգ

Ի՞նչ է պետք շանը

01-14-2020

Վերջապես կատարվեց Ձեր երազանքը, Ձեր տանը նոր անդա՞մ է հայտնվելու․
Դե ինչ այս նյութը հենց Ձեր համար է ։
 Ի՞նչ է պետք շանը
✔️Կեր
Կերը ընտրում եք հաշվի առնելով շան տարիքը և ցեղատեսակը։ Կարևոր է նաև ճշտել, թե մինչ այդ ի՞նչ կերով է սնվել շունը։
✔️Կերաման
Ձեզ անհրաժեշտ է առնվազն 2 կերաման՝ կերի և ջրի։ Կան կառավարվող կերամաններ, որոնք շան չափին զուգընթաց կարող եք բարձրացնել։
✔️Անկողին
Այն անհրաժեշտ է, որպեսզի շունը սովորի, որ տանը ունի իր սեփական տեղը, քնելու և հանգստանալու համար։
✔️Շամպուն
Շանը պետք է լողացնել միայն հատուկ շների համար նախատեսված շամպունով, որպեսզի չվնասեք շան մաշկն ու մաշկի վրա գտնվող ճարպային շերտը։
✔️հիգիենիկ տակաշոր
Սա պարտադիր է հատկապես, եթե Ձեր շունը ձագ է։ Նրանք չեն կարողանում զսպել իրենց կարիքները, այդ պատճառով տանը պետք է դնել հիգիենիկ տակաշոր, որ շունը տեղ ունենա կարիքները հոգալու համար։
✔️Սփրեյ վարժեցնող
եթե շունը չի հասկանում որտեղ կեղտոտել, ապա կան հատուկ սփրեյեր, որոնք փչում եք Ձեր նախընտրած տեղում և շունը հոտով հասկանում է որտեղ կեղտոտել։ Կա նաև հակառակը, եթե շունը տանը ֆիքսել է մի տեղ ու անընդհատ կեղտոտում է տվյալ հատվածում, կա սփրեյ, որը փչելով տվյալ տեղում շունը այլևս չի կեղտոտի այդ վայրում։
✔️Խաղալիք
Խաղալիքը միայն զվարճանքի համար չէ, որ անհրաժեշտ է շանը, այն շատ կարևոր է, եթե չեք ուզում, որ շնիկը կրծի Ձեր կահույքն ու լարերը։⚽️
✔️Մկրատ
Շան ճանկերը կարող եք կտրել, որպեսզի խաղալիս չվնասի Ձեզ և Ձեր տունը։✂️
✔️Սանր
Կան շներ, որոնց մազերը պետք է սանրել ամեն օր և կան շներ, որոնց մազերը կարելի է սանրել շաբաթական մեկ-երկու անգամ, սակայն անկախ ցեղատեսակից բոլոր շների մազերը անհրաժեշտ է սանրել։
✔️ Վզկապ և թոկ
Սրանք անհրաժեշտ են որպեսզի շանը տանեք զբոսանքի։
Եվ ամենակարևորը շանը պետք է սիրել, որպեսզի նա իրեն երջանիկ զգա Ձեր տանը։