ROYAL CANIN
Վերադառնալ բլոգ

ROYAL CANIN

11-20-2019

ROYAL CANIN

  • 51տարվա փորձ
  • 100 երկներում  պաշտոնական ներկայացուցիչ
  • 15 գործարան աշխարհում
  • 7153 աշխատակից
  • 500 բժիշկ-դիետոլոգ
  •  5 մլրդ  տարեկան շրջանառություն

 

Կարգախոսը՝ «Դարձնել աշխարհը ավելի լավը ընտանի կենդանիների համար»

 

   Royal Canin-ը հիմնադրվել է 1968 թ․ ֆրանսիացի անասնաբույժ՝ Ժան Կատարեի կողմից։ 1974-ին Royal Canin - ը մուտք է գործում Եվրոպական շուկա, 1980-ին ՝ թողարկում է առաջին բալանսավորված կերը հատուկ մեծ ցեղատեսակի շների ձագերի համար։ 1985-ին Royal Canin-ը արդեն առկա էր նաև ամերիկյան շուկայում։

Առաջին կերը կատուների համար  Royal Canin- ը թողարկել է 1994 թվականին։

    1997 թ․ թողարկվում է Royal Canin-ի հանրագիտարանը նվիրված շներին, իսկ 1 տարի անց՝ կատուներին։ Նրանց հեղինակները ստացան գրան պրի անասնաբույժների ակադեմիայի կողմից։

Այդ նույն թվականին Royal Canin-ը թողարկում է աշխարհում առաջին կերը ՝ հարմարեցված շան տարիքին և քաշին։

    2002թ․ Royal Canin- ը ներկայացնում է մի կեր՝ որը նախատեսված էր հատուկ կոնկրետ ցեղատեսակի համար՝յորկշերյան տերիերի։ Այդ կերը ամբողջովին հարմարեցված էր կենդանու ֆիզիկական և ֆիզիոլոգիական պահանջներին։

    2009 թ․ Royal Canin- ը ներկայացված է աշխարհի բոլոր մայրցամաքներում բացառությամբ անտարկտիդայի։

   2012 - ին Royal Canin- ը անում է ևս մեկ հեղափոխություն։ 10 տարվա փորձերից հետո վերջապես ստեղծում է մի կեր՝ որը նախատեսված էր ալերգիկ շների համար։ Այս հետազոտությունների արդյունքում հիմա արտարդվում է ամեն կենդանու համար հատուկ կեր հարմարեցված իր գենետիկական կոդին։

 

   Հայաստանում Royal Canin- ը միակ սուպեր պրեմիում դասի կերն է, որը առանց ընդհատումների 13 տարի շարունակ ներմուծվում է ։ Այսինքն կարող ենք ասել, որ շատ շներ և կատուներ մի ամբողջ կյանք են անցկացրել Royal Canin-ի հետ։ Վստահելով Royal Canin - ին Դուք կարող եք հանգիստ լինել, որ մե՛կ ամսից կամ մե՛կ տարուց Դուք ստիպված չեք լինի փնտրել նոր կեր, սթրեսի ենթարկելով Ձեր կենդանուն։

Հ․Գ Royal Canin - ը համարում են անասնաբույժի <<թշնամի>>, քանի որ ինչպես գիտենք առողջ ապրելու համար անհրաժեշտ է առողջ սնվել։ :)