Ծովախոզուկ- տնային ծովախոզուկը՝ կրծող է, որը հիշեցնում է կարճլիկ ճագարի։ Նա կարող է ապրել տանը և դրսում, մեծ և հարմարավետ բնում։ Մի քանի հեշտ գործողությունների արդյունքում ծովախոզուկները երկար տարիներ կարող են առողջ ապրել իրենց նոր ընտանիքում։
Նրա տնակը պետք է լինի ընդհարձակ և հարմարավետ։ Այն պետք է դրված լինի անաղմուկ վայրում, իսկ եթե տանը կան այլ ընտանի կենդանիներ, ինչպիսիք են՝ շունը և կատուն, այն պետք է դնել անվտանգ տարածքում։ Ցավոք ծովախոզուկը նրանց համար հանդիսանում է գայթակղիչ զոհ և կարող է ենթարկվել հարձակման։ Այդ պատճառով կարևոր է ընտրել ապահով վանդակ , ինչպիսին են՝
Ferplast Cavie 80 или Casita 80։
Ծովախոզուկների հիգիենան
Ծովախոզուկը շատ մաքրասեր կենդանի է, չունի տհաճ հոտ, նրա վանդակը պետք է միշտ մաքուր լինի։
Ամենօյա պրոցեդուրաներ, որոնք կարող ենք անցկացնել ծովախոզուկների համար
- Սանրել ծովախոզուկին ամենաքիչը շաբաթական մեկ անգամ, որպեսզի հեռացնենք մեռած մազերը և պահպանենք մազերը մաքրությունը։
- Ստուգել ինտիմ հիգիենայի վիճակը, հատկապես արական սեռի ձագերի մոտ։
- Համոզվել, որ թաթիկները ունեն մաքուր վարդագույն երանգ։
- Զգուշորեն մաքրել ականջները։
Այս ամենից հետո ամսական մեկ անգամ կարող եք կարճացնել ճանկերը։ Որպեսզի չվնասեք կենդանուն դա արեք լույսի տակ , որպեսզի չվնասվեն արյունատար անոթները։
Կարճամազ ցեղատեսակներին հեշտ է սանրել։ Փոքր ինչ պահանջկոտ են երկարամազ ցեղատեսակները։ Նրանց մազերը հարկավոր է սանրել ամեն օր, արպեսզի չխճճվեն։ Նրան նույնպես պետք է հետևել, որպեսզի երկար ժամանակ չանցկացնի խոտի վրա։
Ուրեմն, եթե ուզում եք , որ մազերը մնան հարթ, որ չլինեն ինֆեկցիաներ և մազերի դեղնացում, պարտադիր է ունենալ սանր հատուկ ծովախոզուկի համար։
Ծովախոզուկին խնամելը հեշտ է, սա է մեր տարբերակը ցույց տալու, թե ինչքան ենք սիրում իրեն։