4-ից 12 ամսականում կատվի ձագերի մոտ աստիճանաբար նվազում է մայրական կաթի հետ ստացած իմունիտետը։ MOTHER & BABYCAT-ն օգնում է պահպանել կատվի ձագի բնական պաշտպանիչ մեխանիզմները՝ հակաօքսիդանտների յուրահատուկ կոմպլեքսի շնորհիվ, որոնք ներառում են վիտամին Е։

Այս չոր կերը նախատեսված է թավշյա, փայլուն մորթի և առողջ մաշկ ապահովելու համար։ Ամինաթթուների կոմպլեքսը, B խմբի վիտամինները, ցինկը և պղինձը սնուցում են մաշկն ու մորթին։ Արդյունքը տեսանելի է արդեն 21 օրից։

Այս չոր կերը նախատեսված է Մեյն Կուն ցեղատեսակի կատվի ձագերի համար։ Հատուկ բաղադրատոմսով պատրաստված կերը խթանում է ներդաշնակ աճ՝ պարունակելով կարևոր սննդարար նյութեր՝ առողջ հոդերի համար, և հակաօքսիդանտներ՝ ուժեղ իմունային համակարգի համար։

Չնայած աթլետիկ արտաքինին, Մեյն-կուն ցեղատեսակի կատուները որոշակի ռիսկեր ունեն։ Այս հսկաներին հատուկ խնամք է պահանջվում, որի նպատակն է ապահովել հոդերի և սրտի առողջությունը, ինչպես նաև հոգ տանել գեղեցիկ մորթու համար։

Այս կերը նախատեսված է Սիամական ցեղատեսակի կատուների համար՝ 1 տարեկանից բարձր։ Այս ցեղատեսակին բնորոշ է հմայիչ կեցվածքն ու մկանուտ մարմինը, որը պետք է անընդհատ կատարյալ վիճակում պահել։ Այս կերը պարունակում է հատուկ դյուրամարս սպիտակուցներ, լինոլիաթթու և Լ-կարնիտին, ինչն օգնում է կանխարգելել ճարպային կուտակումների առաջացումը։

Լիարժեք կեր՝ մինչև 12 ամսական կատվի ձագերի համար։ Աճի շրջանում կատվի ձագերի մարսողական համակարգը դեռևս լիարժեք կազմավորված չէ։ Արագամարս սպիտակուցների և բուսական մանրաթելերի (եզան լեզվի սերմեր և FOS-MOSI) համադրությունն ապահովում է աղիքային միկրոֆլորայի բալանսը և բարելավում է արտաթորանքը։

Լիարժեք չոր կեր 1 տարեկանից մեծ զգայուն մարսողական համակարգ ունեցող կատուների համար։ Բաղադրության մեջ պարունակող դյուրամարս սպիտակուցները և սնուցող նյութերի բալանսը նպաստում է մարսողության գործընթացի բարելավմանը և աղիքներում չմարսվող մնացորդների քանակի նվազմանը։ Պահպանում է աղիքային միկրոֆլորայի բալանսը՝ ֆրուկտոոլիգոսախարիդների և ճակնդեղի քամվածքի շնորհիվ։

Այս կերը նախատեսված է ստերիլիզացված կատուների համար, որոնք ունեն ավելորդ քաշ։ Նվազեցված կալորիաների քանակը և Լ-կարնիտինի հավելումը հատուկ միզատար ուղիների առողջության համար է։

Քմահաճ կատուների համար չոր կեր։ Որոշ կատուներին դուր է գալիս կերի բազմազանությունը, այդ պատճառով այս տարբերակը երկու տարբեր տեսակի կրոկետ է պարունակում՝ տարբեր բաղադրությամբ և հյուսվածքով՝ քմահաճ կատվի բնական պահանջները բավարարելու համար։

Այս կերն օգնում է բնական ճանապարհով նվազեցնել մազային գնդիկների հոյացությունը։ Բաղադրության մեջ կան տարներ մանրաթելեր, այդ թվում եզան լեզվի սերմեր և չլուծված մանրաթելեր, որոնք խթանում են աղեստամոքսային տրակտի արագ աշխատանքը։ Արդյունքում մազերը չեն կուտակվում ստամոքսյային տրակտում, այլ պարբերաբար դուրս են գալիս արտաթորանքի հետ։ Զգալի արդյունք կարելի է տեսնել արդեն 14 օր հետո՝ միայն այս կերն օգտագործելու դեպքում։ Կրկնակիա ավել է արտաթորանքի մեջ մազի քանակը։

Տնային պայմաններում ապրող 1-ից 7 տարեկան կատուների չոր կեր, որի դյուրամարսությունն զգալիորեն թուլացնում է կատվի արտաթորանքի հոտը՝ ծծմբաջրածնի նվազեցման շնորհիվ։ Էներգիայի պարունակությունը նպաստում է կատուների մոտ ճարպային կուտակումների նվազեցմանը։ Կերը նպաստում է նաև մազային գնդերի դուրսբերմանը։

Այս կերը նախատեսված է Պարսկական ցեղատեսակի 1 տարեկանից բարձր կատուների համար։ Այս ցեղատեսակի ներկայացուցիչներն ունեն խիտ և երկար մորթի, որը պահանջում է հատուկ խնամք և պաշտպանություն։ Այս կերն ստեղծված է այդ առանձնահատկությունը հաշվի առնելով։ Այն կանխարգելում է աղեստամոքսային տրակտի մի շարք հիվանդություններ։

Լիարժեք դիետիկ կեր՝ մեծահասակ կատուների համար, որոնք ավելորդ քաշ ունեն։ Այս կերն օգնում է բավարարել կենդանու ախորժակը և նրա մոտ պահպանել հագեսվածության զգացումը, ինչն էլ բերում սնունդ խնդրելու հաճախականության նվազմանը և նիհարելուն։

Այս չոր կերը բալանսավորված, դիետիկ սնունդ է կատուների համար։ Այն նախատեսված է մեծահասակ կատուների համար՝ զգայուն սննդի որոշ նյութերի նկատմամբ։ Հաջողությամբ կիրառվում է որպես բուժման միջոց։ Արդյունավետ է կենդանու մաշկին և մարսողությունում առկա ալերգիաների դեպքում։

Դիետիկ կեր կատուների համար՝ միզաքարային հիվանդության բուժման և պրոֆիլակտիկայի համար։ Ստրուվիտային քարերը լուծվում են հատուկ դիետայի շնորհիվ՝ 5-ից 12 շաբաթում։ Ուրոլիտիազի չկրկնվելու համար բուժման կուրսը պետք է շարունակել առնվազն 6 ամիս՝ պարբերաբար մեզի անալիզ հանձնելով։